Արմինֆո. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Բադեն-Վյուրտեմբերգի հայ համայնքի աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբը համերգային շրջագայության կմեկնի Գերմանիա:
Մասնավորապես, հոկտեմբերի 27-ին, ժամը 19:00-ին Ռոտենբուրգի մշակութային կենտրոնում (Zehntscheuer Rottenburg cultural center) կամերային նվագախումբը հանդես կգա գերմանացի դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի ղեկավարությամբ, Գերմանիայի ջութակահար Արամ Բադալյանի նվագակցությամբ:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 19:00-ին Շտուտգարտի Hospitalhof համերգասրահում նվագախումբը հանդես կգա դիրիժոր Ռուբեն Ղազարյանի ղեկավարությամբ ՝ Արամ Բադալյանի ջութակի նվագակցությամբ:
Համերգն անցկացվում է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումների և "Հայկական մշակույթի օրեր Շտուտգարտում" ծրագրի շրջանակներում:
Համերգային ծրագրում ընդգրկված են հայ և գերմանացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:-