Արմինֆո. "Հայաքվե" նախաձեռնող խումբը վաղը՝ հոկտեմբերի 11-ին, Ադրբեջանի կազմ Արցախի հանձնումը և Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը քրեականացնելու մասին օրինագիծը պաշտոնապես կներկայացնի ՀՀ Ազգային ժողով: Այդ մասին ասվում է նախաձեռնության հաղորդագրությունում։
"Արցախի Հանրապետությունը, չնայած հայաթափված և զավթված է, իրավաբանորեն շարունակում է գոյություն ունենալ: Եվ ՀայաՔվեն առավել քան հաստատակամ է` իր սկսած գործն ավարտին հասցնելու և արգելափակելու նոր կապիտուլյացիոն պայմանագրի կնքումը, որով Արցախը կարող է ճանաչվել Ադրբեջանի կազմում: Վաղը` հոկտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին, ՀայաՔվեի նախաձեռնող խումբն օրինագիծը պաշտոնապես կմուտքագրի ԱԺ: Միացե´ք մեզ", - ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ԱրմԻնֆո-ն, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հունիսի 20-ին հավանություն է տվել "Հայաքվե" նախաձեռնող խմբի հայտին' 50 հազար ստորագրությունների հավաքում կազմակերպելու և օրենսդրական նախաձեռնությունը Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ, և՝ 300 հազար ստորագրություն, եթե այն մերժվի Ազգային ժողովի կողմից: Ստորագրահավաքի համար սահմանվել էր 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից մինչեւ օգոստոսի 19-ը։ Նախաձեռնող խումբը համապատասխան հայտը ԿԸՀ էր ներկայացրել հունիսի 12-ին, որտեղ հանդես էր եկել օրենսդրության փոփոխության նախաձեռնությամբ, որով խիստ պատիժ է նախատեսվում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանությունը նսեմացնելու համար: Նախաձեռնության ստորագրահավաքն ավարտվել է, ընդհանուր առմամբ, հավաքվել է 58 հազար ստորագրություն
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ