Արմինֆո.ՄԱԿ-ի տեխնիկական թիմը հոկտեմբերի 9-ին մեկնել է Ղարաբաղ ՝ իրավիճակին ծանոթանալու և բնակչության մարդասիրական կարիքները որոշելու նպատակով: Այդ մասին հաղորդել է Turan-ը՝ վկայակոչելով Բաքվում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը։
Առաքելության կազմում են ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգողի գրասենյակի և Միավորված ազգերի մասնագիտացված ինստիտուտների աշխատակիցները:
Նշենք, որ ՄԱԿ-ի առաքելությունն Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորությամբ հոկտեմբերի 1-ի երեկոյան ամփոփել է Լեռնային Ղարաբաղ կատարած մեկօրյա այցի արդյունքները: Տարածված հայտարարության մեջ դիտորդները նշել են, որ իրենց ստացած տվյալների համաձայն, Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ: "Առաքելությունը ցնցված է այն բանից, թե ինչպես հանկարծ տեղացիները լքեցին իրենց տները, ինչպես նաեւ այն տառապանքներից, որոնք կարող էին պատճառ դառնալ", - ցինիզմով հայտարարել են ՄԱԿ-ի առաքելությունում: Ավելին, ՄԱԿ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ "ոչ տեղի բնակչության շրջանում հարցվածներից, ոչ էլ իրենց զրուցակիցներից վերջին զինադադարից հետո խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության կիրառման մասին որեւէ հաղորդում չեն լսել": Հայտարարության հեղինակները նաև նշում են, որ "այն վայրերում, ուր իրենք այցելել են, չեն հայտնաբերել քաղաքացիական և գյուղատնտեսական ենթակառուցվածքների վնասում կամ ավերածություններ, ինչպես նաև սատկած անասուններ կամ ընտանի կենդանիներ": "Այս փուլում դժվար է հասկանալ, թե արդյոք տեղի բնակչությունը մտադիր է վերադառնալ ։ Պարզ է, որ վստահության ամրապնդման անհրաժեշտություն կա, իսկ դա ժամանակ եւ ջանք է պահանջում բոլոր կողմերից", - ընդգծել է միջազգային կառույցի թիմը, վստահեցնելով, որ ՄԱԿ-ը "պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում մնացած բնակչությանը եւ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ":
Հայտարարության համաձայն ՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչները մեկօրյա այցի ընթացքում եղել են Ակնայում, Ստեփանակերտում և Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում: Ըստ հաղորդագրության ՝ դիտորդների մուտքը գյուղական բնակավայրեր եղել է "սահմանափակ":
Արցախի տարածքում ադրբեջանական զինուժի վայրագությունների բազմաթիվ լուսանկարների, տեսաֆիլմերի ֆոնին ՄԱԿ-ի առաքելության այս հայտարարությունն ավելի շատ ապրիլմեկյան կատակ էր հիշեցնում, քան՝ իրական անաչառ զեկույց դեպքի վայրից: ՀՀ ԱԳՆ - ում ևս հանդես են եկել այս այցի քննադատությամբ ՝ կարևորելով իրավիճակի օբյեկտիվ և բազմակողմանի վերլուծությունը: