Արմինֆո. Հայաստանում 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին նորածինների թիվը կազմել է 23 551, ինչը 2.5% - ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում ծնելիության գործակիցը 1000 բնակչի հաշվով կազմել է 11,9 պրոմիլ՝ մեկ տարի առաջվա 11,7 պրոմիլի դիմաց։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում մահացել է 16 401 մարդ՝ տարեկան 11.1% անկմամբ: Երկրում մահացության ցուցանիշը կազմել է 8,3 պրոմիլ՝ 2022 թվականի 9,4 պրոմիլի դիմաց։
Այսպիսով, բնակչության բնական աճի բացարձակ մեծությունը կազմել է 7150 մարդ, ինչը 1,6 անգամ գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Բնակչության բնական աճի ցուցանիշը 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 3,6 պրոմիլ ՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի 2,3 պրոմիլի դիմաց