Արմինֆո. Հոկտեմբերի 6-ին Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով արտակարգ անհատույց օգնություն տրամադրել Հայաստանում և Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց: Այդ մասին ասվում է Ծագող արևի երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
<Հաշվի առնելով այն փաստը, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100,000 մարդ տեղահանվել է, Ճապոնիայի կառավարությունը 2 միլիոն ԱՄՆ դոլարի արտակարգ անհատույց օգնություն կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով: Օգնությունը կուղղվի փախստականներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ոչ պարենային ապրանքները, առողջապահությունը, ջրամատակարարումը", - ասվում է հաղորդագրության մեջ։
Ճապոնիայի ԱԳՆ-ը նշում է, որ միջազգային կազմակերպությունների հետ սերտ համակարգմամբ երկիրը կշարունակի աջակցություն ցուցաբերել տեղահանված անձանց: