Արմինֆո.Գործող օրենքի պայմաններում առաջին անգամ Երևանի քաղաքապետ չի նշանակվի քաղաքական ուժերից մեկի կողմից, քանի որ վերջիններիս չհաջողվեց հավաքել ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Այդ մասին ավագանու արտահերթ նիստում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Նա ներկայացրել է օրենքի նախագիծ, որով փոփոխություններ (ճշգրտումներ) է նախատեսվում ավագանու 2009 թվականի հունիսի որոշման մեջ՝ քաղաքապետի ընտրության քվեարկության կարգի մասին:
Գրիգորյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի համաձայն, հոկտեմբերի 10-ին ավագանին պետք է ընտրի Երևանի քաղաքապետ: Քաղաքապետի տեղակալը տեղեկացրել է, որ ուսումնասիրելով օրենսգրքի կանոնադրությունը, պարզ է դարձել, որ փաստաթղթում բացակայում են քվեարկության կարգի վերաբերյալ որևէ մանրամասներ: <Օրենքում նշվում է, որ չնայած քվեարկությունը բաց է լինելու, այն անցկացնելու համար անհրաժեշտ է օգտագործել քվեաթերթիկներ: Բայց՝ թե կոնկրետ ինչպես պետք է այդ գործընթացը տեղի ունենա, նշված չէ>, - ասել է նա, ընդգծելով, որ բոլոր փոփոխություններն ուղղված են, առաջին հերթին, այդ գործընթացը կանոնակարգելուն։
Հաշվի առնելով, որ կանոնադրությունը տևական ժամանակ չի փոփոխվել, փոփոխություններն անդրադարձել են նաև մի շարք այլ դրույթների, որոնք, ըստ օրենքի, կոնկրետացման կարիք ունեին:
Նշենք, որ ավագանին հաստատել է այս օրինագիծը, սակայն կատարված փոփոխությունների մասին որևէ տեղեկություն նիստի ընթացքում չի ներկայացվել:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 17-ին: Դրանց արդյունքում կձևավորվի 65 անդամից բաղկացած Ավագանի, որն, իր հերթին, կընտր Երևանի քաղաքապետ՝ 5 տարի ժամկետով: Ընտրությունների արդյունքում Երեւանի ավագանիում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունն ունի 24 մանդատ, "Ազգային առաջընթաց" կուսակցությունը՝ 14 մանդատ, "Մայր Հայաստան" դաշինքը՝ 12 մանդատ, "Հանրապետություն" կուսակցությունը՝ 8 մանդատ, "Հանրային ձայն" կուսակցությունը՝ 7 մանդատ: Այսպիսով, իշխանությունն ունի ընդամենը 24 մանդատ։