Արմինֆո.Սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացած հանդիպումն ուղղված էր Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար հրատապ կարիքների լուծմանը: Այդ մասին հաղորդել են ԱՄՆ Պետդեպարտամենտում՝ ի պատասխան "Ամերիկայի Ձայն"-ի հայկական ծառայության հարցմանը։
"Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել ստեղծված իրավիճակում և հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու հարցում կողմերին օգնության տրամադրմանը", - հավելել են ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Հոկտեմբերի 4-ին POLITICO-ն հաղորդել էր, որ սեպտեմբերի 17-ին Ստամբուլում կայացել է ԵՄ, ԱՄՆ եւ ՌԴ դիվանագետների հանդիպում՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում, որպեսզի վերջինս դադարեցնի անկլավի իննամսյա շրջափակումը եւ թույլ տա Հայաստանից հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյունները բաց թողնել: Ըստ պարբերականի, հանդիպումը կենտրոնանում էր այն բանի վրա, թե ինչպես կարելի է այդ անիծյալ բեռնատարները տեղափոխել և ապահովելսննդի և վառելիքի մատակարարումը 100,000 բնակչի: ԱՄՆ-ն ներկայացնում էր Կովկասում բանակցությունների գծով Վաշինգտոնի ավագ խորհրդական Լուի Բոնոն (ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ-խմբ.), իսկ ԵՄ-ն ուղարկել էր իր հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Ռուսաստանը գործուղել էր Իգոր Խովաևին, ով հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հարցերով ՌԴ հատուկ բանագնացը (ռուս համանախագահ - խմբ.):
Ռուսական կողմը ևս հաստատել է հանդիպման փաստը, նշելով, որ դրա նախաձեռնողը եղել են ԵՄ-ն և ԱՄՆ-ը: