Արմինֆո.Երեկ վերջին պաշտոնյաները ՝ նախագահ Շահրամանյանի գլխավորությամբ, լքել են Արցախի Հանրապետությունը և ուղևորվել Հայաստան: Այդ մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Հղում անելով իր աղբյուրներին՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանության տակ մնացել է 15 նույնականացված հայ։ Հաշվի առնելով անհետ կորածներին՝ ընդհանուր թիվը չի գերազանցում 40-ը։