Արմինֆո. Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ռազմական ուժի կիրառման անթույլատրելիությունը:
ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանա Հոֆմանի հաղորդագրության համաձայն, Շոլցը նաև կարևորել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առավելագույն հնարավոր թափանցիկության ապահովումը:
Շոլցը նաև նշել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վայելում է դաշնային կառավարության լիակատար աջակցությունը կովկասյան տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերում: Նա ընդգծել է, որ դաշնային կառավարությունը հաստատակամորեն հանձնառու է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային լուծմանը եւ կայուն խաղաղությանը, որը հիմնված է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա: Նա հավելել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը վայելում են դաշնային կառավարության լիակատար աջակցությունը:
Եզրափակելով խոսքը՝ Գերմանիայի կանցլերը դրական քայլ է համարել ՄԱԿ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ՝ ընդգծելով այդ գործընթացի զարգացման անհրաժեշտությունը: