Արմինֆո. ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ընդունելության ժամանակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելն է:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ռաիսին Ալիևի հատուկ օգնականի հետ հանդիպման ժամանակ նույնպես նշել է, որ տարածաշրջանում ցանկացած պատրվակով օտարերկրյա պետությունների համար հարթակի ստեղծումը չի բխում տարածաշրջանի ոչ մի երկրի շահերից:
Նախագահի քաղաքական հարցերով տեղակալը հաղորդել է, որ Ռաիսին երկու հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ "Զանգեզուրի միջանցքը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության հարթակ է եւ սպառնալիք երկրների ազգային անվտանգությանը, ինչին Իսլամական Հանրապետությունը վճռականորեն դեմ է":
Նշենք, որ Գրիգորյանը Թեհրան է այցելել հոկտեմբերի 1-2-ը, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը Իրան է մեկնել հոկտեմբերի 4-ին:
Հավելենք նաև, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է ուժի կիրառման սպառնալիքով ՀՀ Սյունիքի մարզով արտատարածքային միջանցք ստանալ։