Արմինֆո. Հայաստանը բախվել է հումանիտար ճգնաժամի, և ԵՄ-ը պետք է օգնի Հայաստանին հոգ տանել մարդկանց մասին: Նման հայտարարությամբ նախօրեին Եվրոպական խորհրդարանում քննարկումների ժամանակ հանդես է եկել Եվրախորհրդարանի պատգամավոր, Լիտվայի պաշտպանության նախկին նախարար Ռասա Յուկնյավիչենեն։
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդարանում քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ելույթ ունեցողները դատապարտել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործողությունները և քննադատել Եվրամիության առաջնորդներին, մասնավորապես, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին:
Եվրախորհրդարանականները նշել են, որ բազմիցս զգուշացրել են Լեռնային Ղարաբաղին սպառնացող վտանգի մասին և առաջարկել պատժամիջոցներ կիրառել Ալիևի և նրա շրջապատի դեմ:
Ինչպես նշել է Ռասա Յուկնյավիչենեն, Եվրամիությունը պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, եթե նրա զինված ուժերը մտնեն Հայաստանի տարածք, հավանաբար մոռանալով, որ Ադրբեջանի զինված ուժերը վաղուց են գտնվում երկրի տարածքում ։
ԵԽ պատգամավորը նշել է, որ հայերն արդեն հասկացել են, որ Ռուսաստանի վրա հույս դնելը ռազմավարական սխալ էր: <Հուսով եմ, որ Հայաստանի բոլոր պատասխանատու քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ կգտնեն Հայաստանի եվրոպական ապագայի վերաբերյալ քննարկում սկսելու, այլ ոչ թե դրա շուրջ բանավիճելու: Ես կցանկանայի այստեղ լսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքն այս հարցի վերաբերյալ: ԵՄ-ը պետք է պատրաստ լինի աջակցել Հայաստանի եվրոպական ապագային, եթե հայերը դա ցանկանան", - հայտարարել է պատգամավորը։
Իր հերթին՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Կաստալդոն հայտարարել է, որ ԵՄ-ը հայերին զոհաբերել է հանուն "ռեալպոլիտիկ" - ի: "Անհրաժեշտ է սառեցնել Բաքվի հետ պայմանագրերը և պատժամիջոցներ սահմանել նրա նկատմամբ", - հայտարարել է Ֆաբիո Կաստալդոն:
Միեւնույն ժամանակ, ԵԽ պատգամավոր Մարինա Կալյուրանդը կոչ է արել պահանջներ ներկայացնել Ալիևին։ Նա ընդգծել է, որ այն, ինչ արել է Բաքուն, էթնիկ զտում է։ "Հայաստանին պետք է օգնել, իսկ Եվրամիության առաքելությունը պետք է ընդլայնվի Հայաստանում", - ընդգծել է պատգամավորը:
ԵԽ պատգամավոր Մայքլ Գալերն էլ նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հստակ ազդակ հղել, որ Հայաստանը եվրոպական հեռանկար կստանա: <Ռուսաստանը հայերին պատժում է եվրոպական կողմնորոշում դրսևորելու համար։ Հայաստանի ժողովրդավարությունը պետք է պաշտպանել>, -
նշել է Գալերը: