Արմինֆո. Երևանից ողջունում եմ ՀՀ խորհրդարանի որոշումը՝ վավերացնել Հռոմի ստատուտը և դրանով իսկ թույլ տալ, որպեսզի Հայաստանը դառնա Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն: Այդ մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:
"Հանցագործությունների համար անպատժելիության դեմ պայքարը խաղաղության և կայունության պայման է", - ամփոփել է ֆրանսիացի դիվանագետը:
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ի նիստում վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը: Խորհրդարանի կողմից փաստաթղթի վավերացումից հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահը, և ուժի մեջ կմտնի ներպետական ընթացակարգերի ավարտից 60 օր հետո:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 17-ին ՄՔԴ-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել: Սակայն հայկական կողմը նշում է, որ փաստաթղթի վավերացումն ուղղված չԷ Ռուսաստանի դեմ ։ Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ աղբյուրը հաղորդել էր, որ ռուսական կողմը հայ գործընկերներին նախազգուշացրել է Ռուսաստանի հետ հարաբերությունների համար խիստ բացասական հետևանքների մասին՝ Հռոմի ստատուտին միանալու դեպքում: Ռուսաստանի ԱԳՆ-ում նաև հավելել են, որ Մոսկվան անընդունելի է համարում ՄՔԴ-ի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝ ՌԴ ղեկավարության նկատմամբ օրդերների ֆոնին: