Արմինֆո. Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը որոշ ժամանակ առաջ ադրբեջանցիների կողմից գերեվարվել է անցակետում՝ Արցախից Հայաստան ճանապարհին: Այդ մասին հաղորդել է "Քաղաքացիական գիտակցություն" ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:
ԶԼՄ-ներում տարածվում են նաև Արցախի ԱԱԾ նախկին պետ, գեներալ Արշավիր Ղարամյանի գերեվարման մասին տեղեկություններ:
Ադրբեջանը դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի տարածել այդ մասին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական իշխանությունների կողմից անցակետում ձերբակալվել և գերեվարվել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել "ահաբեկչության ֆինանսավորման" համար և սպառնում է մինչև 14 տարի ազատազրկում։ Նա
Կալանավորվել է 4 ամիս ժամկետով: Սեպտեմբերի 28-ին Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հաղորդել էր, թե ստիպված է հանձնվել ադրբեջանական իրավապահներին: