Արմինֆո.Ընդդիմությունը վերսկսում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները:
Բողոքի շարժումը համակարգող Ազգային կոմիտեի հաղորդագրության համաձայն, Հանրապետության հրապարակում հերթական հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, այն կմեկնարկի ժամը 17:00-ին:
Հիշեցնենք, որ անհնազանդության ակցիաները Հայաստանում անցկացվում են սեպտեմբերի 19-ից, երբ Ադրբեջանը ագրեսիա սկսեց Ղարաբաղում։