Արմինֆո.Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների, ձերբակալվածների, առևանգվածների Հայաստան վերադարձը պետք է լինի Հայաստանի իշխանությունների օրակարգային գլխավոր հարցերից մեկը։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նրա ասելով, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանի մեղադրանքները շինծու են։ «Ադրբեջանը չունի իրավական որևէ հիմք նրան պահելու համար։ Նույնը վերաբերում է Դավիթ Բաբայանին և այլոց, որոնք, հնարավոր է, նման ճակատագիր ունենան։ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Նա այնտեղ էր՝ լինելու իր ժողովրդի կողքը և պաշտպանելու նրա ինքնորոշման իրավունքը։
Դավիթ Բաբայանը ծնունդով Արցախի քաղաքացի է։ Նա նույնպես պայքարում էր պաշտպանելու այն երկիրը, որը իր նախնիները թողել էին իրեն որպես ժառանգություն, և դրա վրա ազատ ապրելու համար:
Հայաստանի իշխանությունները պետք է գործադրեն բոլոր ջանքերը, այդ թվում ՝ բանակցությունների ընդհատումը, որպեսզի հասնեն նրանց ազատ արձակմանը ։ Ադրբեջանին տրված մեծ պարգևի դիմաց Հայաստանի իշխանությունները պետք է, առնվազն, պահանջեն այդ մարդկանց վերադարձը", - նշել է նա ։
ՀՀ նախկին արտգործնախարարը նաև կարծում է, որ Սփյուռքը պետք է այդ հարցը մտցնի օրակարգ, իսկ միջազգային հանրությունն անպայման պետք է պահանջի Ադրբեջանից զերծ մնալ նման հետապնդումներից: