Արմինֆո. Տեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանն ու Ղազախստանը բանակցություններ են վարում ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ, չի համապատասխանում իրականությանը, հաղորդում է "Կազինֆորմ" լրատվական գործակալության թղթակիցը:
"Տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանն ու Ղազախստանը բանակցություններ են վարում ՀԱՊԿ - ից դուրս գալու շուրջ, կեղծ է", - ասել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը՝ ճեպազրույցում պատասխանելով լրագրողների հարցերին:
Նա նաև հերքել է տեղեկությունն այն մասին, որ Հայաստանը ռազմական օգնություն է խնդրել ՀԱՊԿ-ից ՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ։ Ոչ, չի եղել, ոչ Ղազախստանից է խնդրել, ոչ էլ ՀԱՊԿ-ի շրջանակում է նման բան եղել", - պարզաբանել է Այբեկ Սմադիյարովը։
Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Հայաստանն ու Ղազախստանը բանակցություններ են վարում ՀԱՊԿ-ից դուրս գալու շուրջ: