Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակում գլխավորն այն է, որ թույլ չտրվի երրորդ կողմի միջամտություն՝ օգնության քողի ներքո Կովկասում իր ներկայությունն ամրագրելու նպատակով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
"Եռակողմ հանդիպման վերաբերյալ դեռևս որևէ հստակ նախանշում չկա։ Գլխավորն այն է, որ օգնենք իրավիճակի կարգավորմանը և խուսափենք երրորդ կողմերի փորձերից՝ ապարդյուն, առանց առկա ներուժի, դրա միջոցով արձանագրելու իրենց ներկայությունը Կովկասում", - ասել է Դմիտրի Պեսկովը, պատասխանելով URA.RU-ի այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին մասնակցելու երրորդ կողմերի նախաձեռնություններին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ եթե որեւէ մեկը ցանկանում է օգնել նվազեցնելու լարվածությունը Լեռնային Ղարաբաղում, դա կարելի է միայն ողջունել: "Բայց դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը", - ասել Է Պեսկովը, հավելելով, որ Մոսկվայի, Երևանի և Բաքվի եռակողմ հանդիպման վերաբերյալ հստակ նախանշումներ այժմ չկան: