Արմինֆո. Ադրբեջանը, հակառակ Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի, սեպտեմբերի 21-ին օկուպացված Հաթերք գյուղում սպանել է մեկ խաղաղ բնակչի: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հաղորդել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
"Ադրբեջանցիները ոչ միայն երեկ (սեպտեմբերի 20-ի համաձայնագրով-խմբ.) ժամը 13:00-ից չեն դադարեցրել կրակը, այլ արդեն մի քանի ժամ կրակել են և շարժվում են տարբեր ուղղություններով և շարունակում են բռնությունները: Այսօր առավոտյան, նախնական տվյալներով, օկուպացված Հաթերք գյուղում սպանվել է մեկ խաղաղ բնակիչ, այժմ կրակոցներ են ընթանում և շարժվում են Ստեփանակերտի ուղղությամբ", - գրել է Բեգլարյանը։