Արմինֆո. Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, շարունակվում է բողոքի ակցիան ՝ Արցախում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, ինչպես նաև գործող իշխանությունների հրաժարականի պահանջով:
Ականատեսների ասելով՝ ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են սկսվել, հավաքվածները փորձել են ճեղքել ուժայինների շրջափակումը և մտնել կառավարության շենք: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել քաղաքացիներին ցրելու համար։ Հանրապետության հրապարակ են մեկնել շտապօգնության մեքենաներ։-