Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի 6 գյուղերից տարհանվել են խաղաղ բնակիչներ։ Այդ մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Նա, մասնավորապես, հաղորդել է, որ մարդիկ տարհանվել են Խրամորթից, Խնապատից, Սառնաղբյուրից, Նախիջևանիկից, Մաճկալաշենից և Ճանկաթաղից։
Միաժամանակ, վկայակոչելով Ստեփանակերտի դիահերձարանի տվյալները, Ստեփանյանը հաղորդել է, որ ժամը 20:00 - ի դրությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում զոհերի թիվը կազմել է 25 մարդ, որից 2-ը խաղաղ բնակիչներ են: