Արմինֆո."Մայր Հայաստան" կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ուղեւորվել է դեպի կառավարության շենք և կոչ արեց բոլորին միանալ ակցիային՝ Հանրապետության հրապարակում: Այդ մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
Նա նշել է, որ հրապարակում կներկայացնի իրավիճակի հետ կապված իր տեսլականն ու լուծումները, ինչպես նաև ճանապարհային քարտեզ, որը թույլ կտա երկրում իշխանափոխություն անել:
"Հայաստանի և Արցախի անվտանգությունը չի կարելի վստահել նրանց, ովքեր մեզ անընդհատ տանում են դեպի պատերազմ և պարտություն", - ասել է Թևանյանը:
Նշենք, որ այսօր կառավարության, Ռուսաստանի դեսպանատան և ՄԱԿ-ի գրասենյակի շենքերի մոտ բողոքի ակցիաներ էին ընթանում՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի առնչությամբ: Այս պահին ցուցարարներն ամբողջությամբ շրջափակել են Հանրապետության հրապարակը և պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: