Արմինֆո.Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարի նորանշանակ տեղակալ Նազիրա Նուրբաևայի հետ։
ՂՀ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական փոխգործակցության առաջմղմանն առնչվող հարցեր։ Մտքեր են փոխանակվել երկրներում իրականացվող ներդրումային քաղաքականության և ներդրումների՝ պետական աջակցության մեխանիզմների շուրջ։ Դեսպան Ղևոնդյանը տեղեկացվել է Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության կազմում գործող «ՂՀ ԱԳՆ ներդրումների կոմիտեի» և «KAZAKH INVEST» Ազգային ընկերություն» ԲԸ գործունեության առանձնահատկությունների մասին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային շփումների պահպանման վերաբերյալ։