Արմինֆո.Երևանի ավագանու ընտրություններին նախորդող լռության օրվան ընդառաջ "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը բազմամարդ հանրահավաք և երթ է անցկացրել ի սատարումն իր թեկնածուի՝ Երևանի գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի: Բացի Ավինյանից, ով ստանձնել է քարոզարշավի գլխավոր "քարոզիչի" և "մոդերատորի" դերը, երթին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ, կառավարության գրեթե բոլոր անդամները, խորհրդարանի ղեկավարները՝ ՔՊ կուսակցությունից:
Երթի մասնակիցները մայրաքաղաքի Էրեբունի համայնքից շարժվել է դեպի քաղաքապետարանի շենք, որտեղ տեղի կունենա հանրահավաք: Ճանապարհին Տիգրան Ավինյանը երևանցիներին ակտիվորեն քարոզել է քվեարկել թիվ 2 քվեաթերթիկի օգտին, "ասեք ՝ կանենք" կարգախոսի կատարման օգտին ։