Արմինֆո. Սեպտեմբերի 13- ին ժամը 12։15֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Նոր Շենի ուղղությամբ խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք։
Ինչպես հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը, հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։ «Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը», - ասվում է հաղորդագրությունում։