Արմինֆո.Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 12-ին Ժնևում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրժանա Սպոլյարիչ Էգգերի հետ:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը, "հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ ԿԽՄԿ-ի միջեւ համագործակցության հարցերը' տարածաշրջանում առկա իրավիճակի ֆոնին, ներառյալ մարտահրավերներն ու հեռանկարները":