Արմինֆո. Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությամբ:
"Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունների կապակցությամբ Ղազախստանի Հանրապետությունը հերթական անգամ վերահաստատում է իր վճռական աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ինչպես նաև հանդես է գալիս քաղաքական - դիվանագիտական ճանապարհով բոլոր հարցերի կարգավորման օգտին' ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին ու նորմերին համապատասխան", - ասվում է հայտարարությունում: