Արմինֆո. Սեպտեմբերի 12-ին, Ասկերան քաղաքով Արցախի Հանրապետություն է մուտք գործել ռուսական Կարմիր խաչի մեկ բեռնատար մեքենա՝ բեռնավորված ռուսական արտադրության հումանիտար բեռներով: Այդ մասին հաղորդել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը:
Նախարարությունը ներկայացրել է ապրանքատեսակների ցանկը. Պարենային 1000 հավաքածու, որոնցից յուրաքանչյուրը ներառում է. արևածաղկի ձեթ 0.9 լ -1 հատ; հատիկավոր շաքար 1 կգ -1 հատ; ցորենի ալյուր 2 կգ - 1 հատ; մակարոն 500 գր-3 հատ; հնդկաձավար 1 կգ - 1 հատ; կորեկ 1 կգ - 1 հատ; ձավար 1 կգ - 1 հատ; վարսակի փաթիլներ 0,5 կգ - 1 հատ; մսի պահաածո 0,5 կգ - 5 հատ: Մեկ հավաքածուի ընդհանուր քաշը 11,4 կգ է: Անկողնային պարագաներ - 270 հավաքածու, որոնցից յուրաքանչյուրը ներառում է. բարձ-1 հատ, վերմակ-1 հատ: 200 հիգիենիկ հավաքածու, որոնցից յյուրաքանչյուրը ներառում է. ատամի խոզանակներ - 3 հատ, օճառ-10 հատ, ջերմաչափ - 1 հատ: 192 մանկական հավաքածու, որոնցից յուրաքանչյյուրը ներառում է. մանկական ժելե - 1 հատ, վիտամինային պաստիլներ-3 հատ, ատամի խոզանակ - 1 հատ, մանկական խյուս - 1 հատ, մանկական ձկան յուղ (պարկուճներով) - 1 հատ, փոշի - 1 հատ:
«Հումանիտար օգնությունը տրամադրվելու է մեր բնակչությանը, որի վերաբերյալ հավելյալ կտեղեկացնենք», - ասվում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության հաղորդագրությունում: