Արմինֆո. Ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը երբեք մենաշնորհ չեն ունեցել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
< Այլ հարց է, որ 2022 թվականի փետրվարից ճգնաժամ է առաջացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում՝ այն պարզ պատճառով, որ նախկին գործընկերները հայտարարել են, որ չեն պատրաստվում միմյանց հետ շփվել ոչ թե Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի կամ Ադրբեջանի, այլ՝ Ուկրաինայի պատճառով։ Ինչպես եւ նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի հարցը, հայ-ադրբեջանական հարաբերությունները մենք քննարկել ենք ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում։ Նախկինում նրանք շփվում էին միմյանց հետ, իսկ հիմա՝ ոչ։ Հիմա նրանք կարծում են, որ մենք պետք է ավելի քիչ շփվենք մյուս կողմի հետ, բայց դա սխալ մոտեցում է՝ Հայաստանի շահերի տեսանկյունից։ Եթե այդ երկրների հարաբերությունները միմյանց հետ փոխվել են, մեր հարաբերությունները նրանց հետ չեն փոխվել", - նշել է նա։