Արմինֆո. Ամերիկացի դերասան Մարկ Ռուֆալոն, ով "Էմմի", "Ոսկե գլոբուս" մրցանակների դափնեկիր է, ինչպես նաև "Օսկարի" հավակնորդ, Twitter-ի իր միկրոբլոգում կիսվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված Քիմ Քարդաշյանի ուղերձով ՝ խնդրելով դադարեցնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող հայերի հերթական ցեղասպանությունը:
Զետեղելով գրառումը՝ դերասանն ընդգծել է, որ դա լուրջ խնդիր է, որը լրատվամիջոցներում չի լուսաբանվում։