Արմինֆո. Հայաստանը Չեխիայի հետ կհամագործակցի ռազմատեխնիկական ոլորտում։ ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 11-ի լիագումար նիստում քննարկում է ՀՀ կառավարության ներկայացրած համապատասխան միջկառավարական համաձայնագրի նախագիծը:
Ինչպես իր ելույթում նշել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանը, փաստաթուղթը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին Երևանում: Համաձայնագրով սահմանվել են համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը, դրա ներմուծումն ու արտահանումը, լիցենզավորումը, որակի վերահսկողության ապահովումը, անհրաժեշտ կադրերի պատրաստումը, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտում ներգրավված ընկերություններին աջակցության ցուցաբերումը: Փաստաթղթի դրույթների կատարման համար պատասխանատու լիազոր մարմիններն են լինելու երկու երկրների պաշտպանական գերատեսչությունները։