Արմինֆո. Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնության ընտրական փուլի 5-րդ մրցաշարում: Էսքիշեհիրում կայացած Դ խմբի հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Առաջին գոլի հեղինակը 49-րդ րոպեին դարձել է հայ կիսապաշտպան Արտակ Դաշյանը, տանտերերից գնդակը խփել է Բերթուղ Յըլդըրըմը (88-րդ րոպեին):
D խմբի 5-րդ մրցաշարի մյուս խաղում Խորվաթիան սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախել է Լատվիային և 7 միավորով խմբում բարձրացել երկրորդ տեղ:
Այսպիսով, Թուրքիայի հավաքականը (10 միավոր) գլխավորում է Դ խումբը: Նրան հետեւում են Խորվաթիայի (7), Հայաստանի (7), Ուելսի (4) և Լատվիայի (0) հավաքականները: Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ու Խորվաթիայի հավաքականներըկհանդիպեն Երևանում:
Սա ԵԱ-2024 որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա երկրորդ հանդիպումն էր: Առաջինը կայացել էր մարտի 25-ին Երևանում՝ 1:2 հաշվով հօգուտ հյուրերի: