Արմինֆո.Հայաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել ճեպազրույց՝ նվիրված Ղազախստանի ղեկավարի՝ երկրի ժողովրդին հղած "Արդար Ղազախստանի տնտեսական կուրսը" ուղերձին:
Դիվանագիտական կորպուսի, քաղաքական, գործարար, փորձագիտական շրջանակների և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված միջոցառմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԶԾ ներկայացուցչության ղեկավարի տեղակալը, "Այլընտրանք", "Ինտեգրում և զարգացում", "Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոն", "Գլոբալիզացիայի և համագործակցության վերլուծական կենտրոն" և այլ վերլուծական կենտրոնների և ինստիտուտների ղեկավարությունն ու փորձագետները:
Ճեպազրույցի ընթացքում դեսպան Բոլատ Իմանբաևը մասնակիցներին ներկայացրել է ուղերձի հիմնական բովանդակությունը, ինչպես նաև երկրի կառավարության առջև դրված խնդիրները: Իրենց հերթին՝ հանդիպման մասնակիցները նշել են երկրի ղեկավարի մասշտաբայնությունը և համակարգված մոտեցումը տնտեսական նոր կուրսի իրականացման գործում:
Մեկնաբանելով ուղերձը '"Ինտեգրում եւ զարգացում" հետազոտական-վերլուծական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանն ընդգծել է, որ ուղերձում դրված խնդիրների կարճաժամկետության վրա շեշտադրումը ցույց է տալիս երկրի տնտեսության վիճակի վերաբերյալ իշխանությունների խորը ըմբռնումը, ինչն, անկասկած, դրական ազդեցություն կունենա նախանշված ծրագրերի իրականացման վրա: Մինչև 2029 թվականը ազգային տնտեսության ծավալը երկու անգամ մեծացնելու հավակնոտ նպատակը լուրջ ազդակ է ողջ եվրասիական տարածքի զարգացման համար> ։
<Ղազախստանը ցույց է տալիս ներքաղաքական իրավիճակի կայունություն և տնտեսության հետագա աճ: Ղազախստանի նախագահի նախաձեռնությունները ՝ ուղղված տնտեսության արագ զարգացմանը, քաղաքացիների սոցիալական բարեկեցության բարելավմանը, հետևողական քայլ է "Արդար Ղազախստանի" կառուցման գործում, - նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նախկին պատգամավոր, "Կենտրոն TV" Հանրային հեռուստաընկերության հայտնի քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը մասնակիցների ուշադրությունն է հրավիրել Ղազախստանում ատոմակայանի կառուցման վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին երկրի ղեկավարի որոշման վրա: "Ղազախստանի նախագահի ուղերձում հստակ մեսիջ է նկատվում, որ երկրի ապագային վերաբերող կարեւոր ռազմավարական հարցերի վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն ժողովրդի կողմից հանրաքվեի միջոցով, ինչը արդիական է նաեւ Հայաստանի համար", - ասել է նա:
Միջոցառման ավարտին մասնակիցները միաձայն հանգել են հետեւության, որ "Ղազախստանի նախագահի նախաձեռնություններն իրավամբ հանդիսանում են երկրի տնտեսության հետագա զարգացման եւ հասարակության բարեկեցության շարժիչ ուժը եւ համապատասխանում են արդի գլոբալ միտումներին":
Նշենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ժողովրդի համար նախատեսված ուղերձով հանդես է եկել 2023 թվականի սեպտեմբերի 1-ին ՝ խորհրդարանի պալատների համատեղ նիստում, որին պաշտոնատար անձանց հետ մասնակցել են նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: