Արմինֆո. Կրեմլն արձագանքել է հայ-ամերիկյան զորավարժության անցկացման մասին ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, լրագրողների հետ զրույցում ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե այդ զորավարժությունների անցկացման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների ծրագրերը մտահոգություն են հարուցում Մոսկվայում, հատկապես՝ ներկա իրավիճակում: "Ռուսաստանը կվերլուծի տվյալ տեղեկատվությունը և կհետևի իրավիճակին", - հայտարարել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերին հայ-ամերիկյան զորավարժության անցկացման մասին, որի նպատակը խաղաղապահ առաքելությունների շրջանակներում օպերատիվ համատեղելիության բարձրացումն է: