Արմինֆո.Կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը հրաժարվել է այսօր քարոզարշավ անցկացնելուց։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՔՊ նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Փամբուխչյանը։
Նշենք, որ այսօրվա քարոզարշավից հրաժարվել են "Մայր Հայաստան" դաշինքը, "Ապրելու երկիր", "Ազգային առաջընթաց", "Հանուն սոցիալական արդարության" կուսակցությունները։
Հիշեցնենք, որ այսօր Սոթքի ուղղությամբ թշնամական սադրանքի հետևանքով մեկ հայ զինվորական վիրավորվել է, ևս 4-ը ՝ զոհվել: Ադրբեջանական զինուժը հրաձգային զինատեսակներից և ականանետից կրակ է վարել Սոթքի և Նորաբակի ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: