Արմինֆո. "Մայր Հայաստան" դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը կասեցնում է քարոզարշավը և շարժվում դեպի Սոթք:
<Մենք այսօր նախընտրական քարոզչության շրջանակներում պատրաստվում էինք հանդիպում ունենալ Ավան վարչական շրջանի բնակիչների հետ ։ Սակայն, ինչպես հայտնի է, Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել Սոթքի և Նորաբակի ուղղություններով, կան զոհեր, ցավակցում եմ հարազատներին, կա վիրավոր, թշնամու հարձակումը շարունակվում է: Այդ կապակցությամբ մենք դադարեցնում ենք մեր հանդիպումներն ու քարոզչական այցերը եւ շարժվում ենք դեպի Սոթք, որպեսզի տեղում ծանոթանանք իրավիճակին եւ աջակցենք մարդկանց", - հայտարարել Է նա սեպտեմբերի 1-ին "Facebook" - ի իր էջի ուղիղ եթերում:
Ինչպես նշել է Թևանյանը, "դա, ցավոք, խաղաղության օրակարգն է, որին հանգեցրել է Փաշինյանի քաղաքականությունը" ։
Հիշեցնենք, որ այսօր Սոթքի ուղղությամբ թշնամական սադրանքի հետևանքով մեկ հայ զինվորական վիրավորվել է, ևս չորսը՝ զոհվել են:-