Արմինֆո. Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ սա մեկ օրում ոչ մարտական պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողի մահվան երրորդ դեպքն է, և վերջին մեկ ամսում՝ 6-րդը: