Արմինֆո.Լոս Անջելեսի հայ համայնքը ոտքի է ելել։ Այսօր մի շարք հյուպատոսությունների մոտ ցույցեր են անցկացվել՝ ավելի քան 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը կանխելու պահանջելով:
Մասնավորապես, ցույցեր են տեղի ունեցել Ֆրանսիայի, Չինաստանի և Միցյալ Թագավորության հյուպատոսությունների մոտ, որտեղ շենքերի մոտ ցուցարարները տեղադրել են "Քվեարկեք հանուն Արցախում ցեղասպանության դադարեցման" գրությամբ պաստառներ:
Ակցիան կազմակերպվել է այսօր կայանալիք ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի կապակցությամբ, որի ընթացքում մասնակիցները կքննարկեն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով Արցախում առաջացած ճգնաժամը:
"Մենք ակնկալում ենք, որ հիմնական դերակատար պետությունները դրական լուծում կտան Արցախի անվտանգության ապահովման հարցին և կպարտավորեցնեն Ադրբեջանին բացել միջանցքը։ Արցախում արդեն արձանագրվել է սովամահության դեպք, և, բնականաբար, մենք չենք կարող հանգիստ մնալ նման իրավիճակում", - նշել է ակցիայի մասնակիցներից մեկը: Նա նաև հաղորդել է, որ ակցիան շարունակվելու է ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոսության մոտ: