Արմինֆո. Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը հերքել է Ադրբեջանի պնդումները, թե, իբր, ՀՀ ԶՈՒ զորքեր է կուտակում ադրբեջանական կողմի հետ սահմանին:
"Հայաստանում ԵՄ առաքելությունն ամենօրյա ռեժիմով հետևում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական և անվտանգային իրավիճակին։ Տեղում հավաքված տեղեկատվության համաձայն, մենք զորքերի որևէ արտառոց տեղաշարժ կամ կուտակում չենք տեսնում, հատկապես, Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի մուտքի մոտ։ Առաքելությունը շարունակում է ստուգել այդ հատվածը", - ասվում է առաքելության Twitter-ի հայտարարությանում։
Նշենք, որ ադրբեջանական իշխանությունները Արցախի շարունակվող շրջափակման ֆոնին նաև տեղեկատվական գրոհ են սկսել Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ: Ամենօրյա ռեժիմով ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են տեղեկատվություն Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ, իբր, նախապատրաստվող սադրանքի մասին։ Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ-ն օգոստոսի 14-ի հայտարարության մեջ Հայաստանին մեղադրել է սահմանին զորքեր և տեխնիկա կուտակելու համար: Այդ պնդումը հերքվել է ինչպես ՀՀ ԱԳՆ-ի, այնպես էլ ՊՆ-ի կողմից։