Արմինֆո. Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր», - ասվում է հաղորդագրությունում։