Արմինֆո.«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հետ համագործակցաբար նախաձեռնում է «Սոցիալական ճաշարան» բարեգործական ծրագիրը, որը նպատակ ունի մեղմել սննդի հետ կապված ծանր կացությունը և մեր կարիքավոր հայրենակիցներին առաջարկել օրական մեկ անգամ սնվելու հնարավորություն։
Նախաձեռնության հաղորդագրության համաձայն, ծրագրի շահառուներ կարող են դառնալ մինչև 16 տարեկան անչափահաս երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաև հղի կանայք ու 65 տարեկանից բարձր քաղաքացիներ։
«Ծրագրի մեկնարկը օգոստոսի 15֊ից, երեքշաբթի, ժամը 13։00 ֊ 16։00, վայրը՝ «Park Hotel» հյուրանոցային համալիր։ Մուտքը՝ շենքի բակի կողմից։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 3333 կարճ համարին», - ասվում է հաղորդագրությունում։