Արմինֆո.Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում հայերին պարենի, ջրի և դեղորայքի մատակարարման արգելափակումը միջազգային իրավունքի խախտում է: Այս մասին X իր միկրոբլոգում (նախկինում ՝ Twitter) գրել է ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների կոմիտեի համանախագահ Ջեյմս Մաքգովերնը։
"ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է օգտագործի Ադրբեջանի նկատմամբ ճնշման բոլոր լծակները, ներառյալ՝ ռազմական օգնության դադարեցումը, որպեսզի վերջ դնի Լաչինի միջանցքի շրջափակմանը", - նշել է կոնգրեսականը: