Արմինֆո. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 12-ին` ժամը 07:43-ի սահմաններում կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հաղորդում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։