Արմինֆո.ԱՄՆ Պետդեպարտամենտում կարծում են, թե Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում:
ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, օգոստոսի 7-ին ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ճշգրտող հարցին, թե ինչպես է բնութագրում Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, հաշվի առնելով, որ այդ հարցը եղել է ԱՄՆ-ի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հեռախոսազրույցի օրակարգում, մասնավորապես ասել է. "Ես չեմ ուզում այդ մասին մանրամասն խոսել, դա մասնավոր դիվանագիտական խոսակցություն է: Ես չեմ ուզում խոսել այդ մասին, դա մասնավոր դիվանագիտական խոսակցություն է: Կարող եմ միայն ասել, որ մենք, իսկապես, կարծում ենք, որ Թուրքիան կարող է արդյունավետ դեր խաղալ այս հարցում, ինչպես նաեւ այլ հարցերում, եւ սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը եւս մեկն է, որի մասին նրանք խոսել են հանգստյան օրերին իրենց հեռախոսազրույցում":