Արմինֆո.Հայաստանում անտառային հրդեհներին օպերատիվ արձագանքելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:
"Ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում անտառային հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, անհրաժեշտ կարողությունների գնահատման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման կանխման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով", - ասվում է կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 7-ի որոշման մեջ, որը հրապարակվել է կառավարության կայքում:
Աշխատանքային խումբը կգլխավորի ներքին գործերի փոխնախարար, Փրկարար ծառայության պետը:
Օրերս ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը հաղորդել էր, որ 2023 թվականին Հայաստանում 2022 թվականի համեմատ հրդեհների թվի աճ է գրանցվել։