Արմինֆո. Բաքվի բռնապետությանն աջակցությունը դադարեցնելու Իսրայելի իշխանություններին ուղղված կոչով հանդես է եկել Քնեսետի պատգամավոր Օֆեր Կասիֆը:
"Բավական չէ, որ Իսրայելը զենք է արտահանում ցանկացած բռնապետության, որը դա ցանկանում է, այն արտահանում է նաեւ էթնիկ զտումներ և շրջափակումներ", - գրել է Օֆեր Կասիֆը՝ Twitter-ի իր էջում:
Պատգամավորը հավելել է, որ ադրբեջանցի զինվորները Իսրայելի ռազմական աջակցությամբ իրականացնում են Արցախի հայերի մահաբեր շրջափակում՝ արգելափակելով Լաչինի միջանցքը: "Շրջափակումը շարունակվում է, և 120 000 մարդ, այդ թվում՝ 30 000 երեխա, սովից և հիվանդությունից մահվան վտանգի տակ են: Դադարեցրեք աջակցությունը բռնապետություններին", - գրել է Քնեսետի պատգամավորը։ -