Արմինֆո. Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դարձել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար: Համապատասխան որոշումն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական էր տվել մարտի 17-ին, որից հետո նշանակվել էր վարչապետի խորհրդական: Փաշինյանի որոշմամբ՝ Սարգսյանն ազատվել է խորհրդականի պաշտոնից և նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։