Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ դեռ 2022 թվականից ուժի մեջ մտած հանրային սննդի օբյեկտներում և այլ հասարակական վայրերում ծխելու արգելքը բավականաչափ խիստ չի գործում: Այդ մասին նա հայտարարել Է օգոստոսի 3-ին կառավարության նիստում։
Ի պատասխան՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, որ 2022 թվականի հունվարի 1-ից մինչ օրս ոստիկանությունը կազմել է 7186 վարչական արձանագրություն՝ արգելված վայրերում ծխելու փաստերի առնչությամբ, որոնցից 790-ը՝ հանրային սննդի օբյեկտներում, 6044-ը՝ արգելված վայրերում (դպրոցների, հիվանդանոցների մոտ, կանգառներում և այլն), և 352-ը՝ պաշտոնատար անձանց նկատմամբ: Աշխատանքները կակտիվացվեն դրական արդյունքներ ստանալու համար, վստահեցրել է նա։
Իր հերթին՝ վարչապետը նկատել է, որ իշխանությունների նպատակը ոչ թե քաղաքացիներին տուգանելն է, այլ՝ հասնել այն բանին, որ չծխեն: <Շատերը հարց են տալիս, թե արդյոք արդարացված է հասարակական վայրերում, ներառյալ՝ կանգառներում, ծխելու արգելքը: Իմաստն այն է, որ ծխելը հնարավորինս անհարմարավետ դառնա ծխողի համար", - հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից արգելված է ծխախոտի և դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրումը առևտրի կետերում և հանրային սննդի օբյեկտներում, իսկ մարտի 15-ից Հայաստանում ուժի մեջ է մտել հասարակական վայրերում, այդ թվում ՝ ռեստորաններում և բացօթյա սրճարաններում ծխելն արգելող օրենքը։ Ընդ որում, ծխելու արգելքը վերաբերում է ոչ միայն ծխախոտին, այլև դրանց փոխարինիչներին, սիգարներին և նարգիլեին: Օրենքով սահմանված արգելքի խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ' 150-200 հազար դրամի, ֆիզիկական անձանց նկատմամբ' 50 հազար դրամի չափով: Օրենքի այս դրույթի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը: 2024 թվականի մայիսից ծխելու արգելքը կգործի նաև կիսափակ տարածքներում, ինչն, անշուշտ, կհարվածի բացօթյա սրճարանների և ռեստորանների հաճախելիությանը։-