Արմինֆո. Ս.թ. օգոստոսի 2-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Սիրիմ Շարիպխանովի հետ։
Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են արտակարգ իրավիճակներում մարդկանց պաշտպանության գործում, այդ թվում՝ փրկարարների որակավորման բարձրացման ոլորտում հայ-ղազախստանյան համագործակցությանն առնչվող հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հիմքով շփումների պահպանման մասով՝ ի շահ քաղաքացիական պաշտպանության պետական համակարգի զարգացման, բնածին և տեխնոգեն բնույթի արտակարգ իրավիճակների կանխազգուշացման և վերացման կազմակերպման ոլորտներում երկկողմ համագործակցության առավել պահանջված ուղղությունների հստակեցման և առաջմղման։