Արմինֆո.Խորապես մտահոգված եմ Արցախում հայերին առնչվող իրավիճակով, հատկապես, առաջին անհրաժեշտության իրերի պակասի և հղի կանանց ու նորածինների առողջական վիճակի վատթարացման մասին հաղորդումների առնչությամբ: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի անդամ, պրոֆեսոր Ֆիլիպ Դ.Ջաֆեի հայտարարությունում:
"Միջազգային մարդասիրական իրավունքի և Երեխայի իրավունքների պահպանումը կենսական նշանակություն ունի բոլոր կոնֆլիկտային իրավիճակներում", - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Արցախի 120 հազար բնակիչներ, այդ թվում ՝ 30 հազար երեխաներ և 20 հազար ծերեր կանգնած են սովամահության շեմին ՝ Ադրբեջանի կազմակերպած պաշարման պատճառով: Քաղաքակիրթ միջազգային հանրությունը էներգառեսուրսների հետևից գնալով մոռացել է և մարդու համընդհանուր իրավունքների, և ժողովրդավարության, և ընդհանրապես միջազգային իրավունքի մասին ՝ արդեն 8 ամիս չնկատելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացված ահաբեկչությունը ։