Արմինֆո.Հուլիսի 24-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իրեն պատկանող տրակտորով, Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Այդ մասին հաղորել է Արցախի ներքին գործերի նախարարությունը:
«Զինադադարի խախտման հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին», - ասվում է հաղորդագրությունում։